|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր վաղ առավոտյան ոստիկանների կողմից ապօրինի կերպով բերման են ենթարկվել ՀՅԴ Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանն ու շուրջ երկու տասնյակ դաշնակցականներ, որոնք խաղաղ ակցիա էին իրականացնում Երևանի Մհեր Մկրտչյան փողոցում:
Yerikr.am-ին ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի գրասենյակից տեղեկացրին, որ բերման ենթարկվածներն իրականացրել են «Նիկո՛լ, դավաճա՛ն» ակցիան և այդկերպ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել դեպի ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:
Փաստորեն, ՀՀ ոստիկանությունն առաջնորդվում է ոչ թե խաղաղ ակցիաներ իրականացնելու մասին գործող օրենսդրությամբ, այլ երերացող իշխանությունների քմահաճույքներով: Արդյունքում՝ մի խումբ ցուցարարներից երկնչող Փաշինյանը, փաստորեն, երկրում հաստատել է ոստիկանապետություն: