Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մենք ֆլեշմոբ ենք իրականացնելու ամբողջ քաղաքում, շրջելու ենք վարչական շրջաններով եւ բոլորին հրավիրելու ենք Կենտրոնական բանկի դիմաց։ Այս մասին այսօր՝ մայիսի 12–ին, ԿԲ–ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ակցիայի Մանուել Մանուկյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Խոսքս ուղղում են իշխանություններին, ՀՀ վարչապետին, որ կարգի հրավիրի այս կառույցը։ Երեկ էլ ենք եկել, չեն բարեհաճել իջնեն ներքեւ, որովհետւ 3 հարց ենք տալու, չեն կարողանալու ոչ մի պատասխան տան։ Իրենք ամբողջ կյանքում գրասենյակներում թաքնված իրենց սեւ գործն արել են, իրենք նստած են մի ճյուղի վրա եւ այդ ճյուղը սղոցով կտրում են, երբ կտրեցին վերջացրին, ոչ թե միայն իրենք են կործանվելու, այլ կործանելու են ամբողջ պետությունը, որի համար շատ տղերք կյանք են տվել։ Պայքարը միայն առաջնագծով չի վերջանում, եթե այսօր զինվորի ծնողին այստեղ թալանում են, զինվորն առաջնագծում ի՞նչ մարտունակությամբ պետք է կանգնի կամ զինվորականին, որ թալանում են, նրանից ի՞նչ են ակնկալելու։ Պատմություն կա, որ դեւը փակում է ժողովրդի ջուրը, Կենտրոնական բանկը դեւ է, որ փակել է մի ամբողջ ժողովրդի սնուցելու ֆինանասական համակարգը, նստել է ձեր գլխին, ձեզ սարքել է իր համար ստրուկ»,– ասաց նա։
Ոստիկանության աշխատակիցները ակցիայի մասնակիցներին տեղեկացրեցին, որ ԿԲ–ից հայտնել ոն, որ 1 մարդ կարող է ներս մտնել ու հանդիպել ԿԲ–ի ներկայացուցչի հետ, սակայն ակցիայի մասնակիցները հրաժարվեցին, ասելով, որ ներկայացուցիչը թող գա։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ 2 տարի առաջ համակարգային փոփոխություններ եղան, բայց նման կառույցները, նման գործելաոճով խոչընդոտում են այդ գործընթացին։
Հիշեցնենք՝ այսօր Կենտրոնական բանկի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ ընդդեմ վարկային կազմակերպությունների բարձր տոկոսադրույքների։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.