կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-02 10:41
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արշակունյաց պողոտայից ևս բռնի ուժով բերման են ենթարկում խաղաղ ցուցարարների

Արշակունյաց պողոտայից ևս, ուր «Դիմադրություն» շարժման կոչով խաղաղ անհնազանդության ակցիա էին իրականացնում քաղաքացիները, կարմիրբերետավորները կոպիտ ուժ կիրառելով բերման ենթարկեցին նրանց՝ հայտնում է Yerkir.am-ը։

Մայրաքաղաքում հազարավոր ոստիկանների թվում կան նաև դիմակավոր ոստիկաններ: Փողոց են դուրս բերվել անգամ նախկին՝ «հրեշտակների» գնդի հագուստով ոստիկաններ, մինչդեռ  այդ գունդը վաղուց ցրել են: Ոստիկանի արտահագուստի տակ թաքնված են անհայտ կարգավիճակի մարդիկ:

Նշենք, որ երեկ՝ «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։ Իսկ Ֆրանսիայի հրապարակում երեկվանից գիշերել են հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ։ Սաղաթելյանը հայտարարեց, որ այս դժվարությունները ընդամենը օրերի հարց են՝ ապազգային իշխանությունները հեռանալու են։

Մանրամասն՝ տեսանյութում․