Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ հավաքված հարյուրավոր ոստիկանները բախում հրահրեցին ու սկսեցին բռնի ուժ գործադրելով բերման ենթարկել «Դիմադրություն» շարժման խաղաղ ցուցարարներին՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նրանք խոշտանգեցին մարդկանց՝ առանց տարանջատելու տարիքն ու սեռը։
Անգամ շենքից բավականին հեռու կանգնած ակտիվիստներին առանց որևէ պատճառի ապօրինի քաշքշեցին ու նստեցրին ոստիկանական մեքենաները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները վնաս են հասցրել նաև Yerkir.am կայքի խմբագիր Վահե Սարգսյանի առողջությանը։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ են, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները մտնեն ներս՝ պարզելու նախարարների դիրքորոշումը Շարժման ձևակերպած Հայտարարության մասին, բայց ոստիկանները բախում հրահրեցին ու սկսեցին բերման ենթարկել խաղաղ ցուցարարներին։
Մանրամասն՝ տեսանյութում․