կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-08 14:04
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցուցարարներին ոստիկանները բերման են ենթարկում Գրիգոր Լուսավորիչ ու Տիգրան Մեծ պողոտաներից

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ ապակենտրոնացված բողոքի ակցիաները մեկնարկել են ողջ հանրապետությունով մեկ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Երևանի Գրիգոր Լուսավորիչ պողոտայով մի խումբ ցուցարարներ երթով շարժվեցին դեպի կառավարության շենք։

Ցուցարարների մեկ այլ խումբ Տիգրան Մեծ պողոտայում էր երթ անցկացնում։

Երկու երթերը միացան Տիգրան Մեծ պողոտայում և շարժվեցին դեպի «Ռոսիա» կինոթատրոնի տարածք։

«Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկո՛լ, հեռացիր»՝ ճանապարհին վանկարկում էին նրանք։

Փողոց փակած ցուցարարներին ոստիկանները սկսեցին դուրս բերել փողոցի երթևեկելի մասից ու բերման ենթարկել։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանին ևս ոստիկանները նստեցրին ավտոմեքենան՝ բերման ենթարկելու համար։

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին Մաշտոցի պողոտայից տարան Երեւան քաղաքի ոստիկանության կենտրոնի բաժին։

Ավելի վաղ հայտնել էինք ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի՝ Արարատի մարզպետարանի դիմացի ակցիայից բերման ենթարկելու մասին։