Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ը հայտնել է, որ Վաշինգտոնը և արևմտյան երկրները բանակցություններ են վարում Թուրքիայի հետ Բոսֆորի նեղուցով դեպի Միջերկրական ծով ռուսական նավերի անցումն արգելափակելու համար։ Այս հարցն ակտիվորեն քննարկվում է թուրքական կողմի հետ։ Այնուամենայնիվ, Թուրքիան կարծում է, որ կարելի է դիտարկել այլ երկրների ռազմանավերին դեպի Սև ծով ելք տրամադրելու տարբերակը։
«Եթե ԱՄՆ-ը և Արևմուտքը կարողանան համոզել Թուրքիային, որ ռուսական էքսպանսիոնիզմը սպառնում է նաև Թուրքիայի անվտանգությանը, Թուրքիան կարող է անսպասելի դեր խաղալ Ուկրաինայի պատերազմում։ Մոնտրյոյի կոնվենցիայի համաձայն՝ Թուրքիան կարող է սահմանափակել ռուսական նավերի անցումը կամ թույլ տալ արևմտյան նավերի անխոչընդոտ անցումը՝ հայտարարելով, որ ուկրաինական պատերազմն իր համար վտանգ է»,- ասել է թուրք լրագրող Բեդրեթթին Բելյուքբաշին։
Փորձագետները նշում են, որ Թուրքիայի համար կարեւոր են այն ֆինանսները, որոնք հատկացնում են Արեւմուտքը եւ ԱՄՆ-ը՝ կապված երկրի տնտեսության կտրուկ անկման հետ։
Մոնտրյոյի 1936 թ. կոնվենցիան ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի մասնակցությամբ Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում տեղի ունեցած խորհրդաժողովի արդյունքում ստորագրված կոնվենցիա է, որն իրենց ենթադրում էր, որ բոլոր սևծովյան պետությունների ռազմանավերը (առևտրային և այլ նավերին չի վերաբերում) ազատ կարող են ելումուտ անել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներում՝ պայմանով, որ պետք է նախապես դրա մասին տեղեկացնեն թուրքական իշխանություններին: Իսկ ոչսևծովյան պետությունների ռազմանավերի համար կար հստակ սահմանափակում. միայն մանր և ոչ մեծ տարողության ռազմանավերին էր թույլատրված մուտք գործել նեղուցներ (հսկայական ավիակիրներն, անշուշտ, չեն մտնում այդ ցուցակի մեջ): Ի դեպ, Թուրքիան բազմիցս է խախտել այս կոնվենցիայի դրույթները. մասնավորապես, կետերից մեկի համաձայն, եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմի, ապա պարտավոր է փակել նեղուցները ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան խախտել է այս դրույթը (քանզի պաշտոնապես համարվում էր չեզոք երկիր) և թույլատրել նացիստական նավերի մուտքը Սև ծով:
Էրդողանը որոշել է Մարմարա ծովը Սև ծովին կապող ճանապարհ ստեղծել` Ստամբուլի ջրանցքը, որով կնվազի Մոնտրյոյի ազդեցությունը: