|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, արտահերթ ընտրությունների հետ կապված ԱԱԾ-ից Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել տեղեկանք, որ ներկա փուլում ընտրությունների հապշտապ անցկացումն իշխանությունների համար այնքան էլ նպաստավոր չէ և իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում։ Խնդիրը միայն իշխանությունների գրեթե զրոյական վարկանիշը չէ. բանն այն է, որ ըստ ներկայացված տեղեկանքի, ստեղծված իրավիճակում ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների՝ ընդհուպ լուրջ բախումների։ Ըստ մեր աղբյուրների, նշվել է, որ հանրության մեջ ներկայումս բավականին լարված և բևեռացված վիճակ է, և ցանկացած պահի հակադիր բևեռների հետ կոնտակտ կարող է հանգեցնել լուրջ բախման»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։