Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին ժամանակահատվածում լրջորեն մեծացել են միջուկային դիմակայության ռիսկերը: Այսօր, ըստ «Իզվեստիա» թերթի, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. տեղեկացնում է Yerkir.am-ը:
«Ես համաձայն եմ, որ վերջին ժամանակաշրջանում միջուկային ռիսկերը մեծացել են, որ անվտանգության, միջազգային ռազմավարական կայունության ոլորտում իրավիճակը բացորոշ դեգրադացվում է: Պատճառները նույնպես ակնհայտ են` ԱՄՆ-ը ցանկանում է վերադարձնել համաշխարհային գերիշխանությունը և հաղթանակի հասնել այն բանում, որը նրանք անվանում են գերտերությունների մրցակցություն, նրանք հրաժարվում են «ռազմավարական կայունություն» եզրույթից, այլ անվանում են ռազմավարական մրցակցություն: Նրանք ցանկանում են հաղթել»,- «Պրիմակովյան ընթերցումներ» միջոցառման ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարարը:
Նրա խոսքով` ԱՄՆ-ը ապամոնտաժում է սպառազինությունների վերահսկողության ճարտարապետությունը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմին, Լավրովը նշել է, որ դա Ռուսաստանի արտաքին քաղաքական շահերի ոլորտից չէ:
«Չեմ տեսնում ընդհանրապես որևէ շահ Ռուսաստանի համար Վաշինգտոնի ու Պեկինի միջև առևտրային պատերազմից: Մենք այդ ամենից շահ չենք ունենա ո՛չ ԵՄ-ի հետ հարաբերություններում, ո՛չ Հնդկաստանի հետ հարաբերություններում, որոնք մեզ համար ավանդաբար բարեկամական, ոչ կոնյունկտուրային բնույթ են ունեցել, և որտեղ փոփոխություններ ես չեմ ենթադրում»,- ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ այդ դիմակայությունը ոչ մի կերպ շահավետ չէ Եվրամիությանը և այլ երկրների:
Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև առճակատման այնպիսի մակարդակ է, որ բազմաթիվ քաղաքագետներ այն անվանում են երկրորդ սառը պատերազմ: Երկու երկրների առևտրային դիմակայությունը սկսվել է 2018-ի հուլիսին: Այն ժամանակ Վաշինգտոնը 25 տոկոս մաքսատուրք սահմանեց չինական 818 ապրանքատեսակի վրա: Պեկինը հայելային միջոցներ ձեռնարկեց:
Առևտրային գործարքի առաջին փուլի մասին համաձայնագիրը կողմերը ստորագրեցին այս տարվա հունվարի 15-ին Վաշինգտոնում, սակայն ավելի ուշ երկրների հարաբերությունները կրկին սրվեցին կորոնավիրուսի համավարակի ֆոնին. ամերիկյան իշխանությունները մեղադրում են Չինաստանին, որ պաթոգենն այնտեղի լաբորատորիայում է ստեղծվել, որ վիրուսի տարածման մասշտաբները թաքցրել են: Չինաստանն էլ նույն կերպ հակադարձում է այդ մեղադրանքներին:
Նշենք նաև, որ 2018 թվականի փետրվարին ԱՄՆ-ն ընդունել է միջուկային նոր դոկտրին, որի համաձայն` իրեն կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու իրավունք է վերապահում: Բացի դրանից` Վաշինգտոնն ավարտել է երկրի միջուկային ուժերի արդիականացումը և սկսել նոր` փոքր հզորության հրթիռների մշակում: