կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-04 13:18
Հասարակություն

Հաշմանդամության խմբերի փոխարեն կսահմանվեն անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ

Հաշմանդամության խմբերի փոխարեն կսահմանվեն անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ

Հաշմանդամության սահմանման բժշկական մոդելից անցում՝ ֆունկցիոնալության գնահատման մոդելի․ կառավարության կողմից այսօր հաստատված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթով՝ հնարավորություն կտրվի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը կդիտարկվի ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի՝ հաշվի առնելով նաև միջավայրային գործոնների ազդեցությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

Ներկայումս հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության մոտեցումներն ու սկզբունքներն սահմանված են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1993 թվականին ընդունված օրենքով, ինչը հնարավորություն չի տվել իրականացնել անձի կարողությունների բազմակողմանի գնահատում, հաշվի չեն առնվել շրջակա միջավայրի գործոնները, որոնք էական ազդեցություն ունեն հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքում լիարժեք գործունեությունն իրականացնելու վրա: