|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր երեք հրամանագրերով փոխել է միգրացիոն քաղաքականության վեկտորը, որն ուժի մեջ էր Թրամփի վարչակազմի օրոք: Որպես առաջին քայլ՝ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կնպաստի սահմանն ապօրինաբար անցնելիս ձերբակալված միգրանտների՝ իրենց ընտանիքների հետ միավորմանը. հաղորդում է Deutsche Welle-ն: Թրամփի օրոք գոյություն ուներ այդ միգրանտներին իրենց երեխաներից առանձնացնելու պրակտիկա, ինչը քննադատության տեղիք էր տվել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:
Բայդենի մյուս քայլերն ուղղված են միգրանտների՝ ամերիկյան քաղաքացիություն ավելի հեշտ ստանալուն և նրանց արտագաղթելուն դրդող պատճառներին հակազդելուն:
Բայդենը Թրամփի քաղաքականությունն անվանել է «բարոյական և ազգային խայտառակություն»: Նա խոստացել է, որ իր նախորդի որոշումները կվերանայվեն, և հավելել է, որ ցանկանում է պայմաններ ստեղծել ԱՄՆ օրինական միգրացիայի համար, որը պետք է համակարգեն ամերիկյան դաշնային իշխանությունները: