կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-01 12:43
Աշխարհ

Մեդվեդևն ընդգծել է Պուտինի նրբագեղ աշխատանքը Ղարաբաղի շուրջ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ

Մեդվեդևն ընդգծել է Պուտինի նրբագեղ աշխատանքը Ղարաբաղի շուրջ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը «ֆիլիգրան» է որակել  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը՝ 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:

Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա հիշեցրել է 2016-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրումը՝ ավելացնելով, որ «այն ժամանակ պատրաստվել էր քարտեզ, բայց, ցավոք, երկրները դրանից չօգտվեցին»: Այս ամենը, Պեսկովի խոսքով, «հանգեցրել է նոր, ձգձգված բախման՝  մեծ թվով զոհերով»:

«Եվ շատ լավ է՝  Ռուսաստանի նախագահի աշխատանքի շնորհիվ, և այդ աշխատանքը ֆիլիգրան էր, ես մի օր դիտեցի այդ աշխատանքը, Վլադիմիր Վլադիմիրովիչը մեկ ժամ տևած քննարկումների մեջ էր այդ հակամարտության բոլոր կողմերի հետ, եթե չլիներ նրա աշխատանքը, եկեք ընդունենք, որ այս հակամարտությունը կարող էր շարունակվել մինչ օրս»,- ասել է Մեդվեդևը:

Նա հավելել է, որ «սա հսկայական աշխատանք է, որի համար թե՛ Ադրբեջանը և թե՛ Հայաստանը պետք է շատ շնորհակալ լինեն Ռուսաստանի նախագահին»:

Ըստ Մեդվեդևի՝ 2020-ի նոյեմբերին տարածաշրջանում հակամարտության «թեժ փուլի» դադարեցումից հետո «իրավիճակը հիմնականում հանդարտվել է»։  « Եվ սա ամենակարևորն է՝ մարդիկ չեն մահանում, և զարգացման հնարավորություններ կան», - ասել է ԱԽ փոխնախագահը:

Նա հիշեցրել է, որ 2021 թվականի հունվարի 11-ին «երեք երկրների նախագահները հանդիպել են Մոսկվայում և նախանշել տնտեսական իրավիճակը բարելավելու ուղիները»: «Սա նաև շատ կարևոր է, քանի որ մարդկանց համար, անշուշտ, զոհերից բացի, ամենացավալին այն ավերածությունն է, որի մեջ նրանք հայտնվել են այդ ռազմական գործողությունների արդյունքում, և այժմ բոլոր հնարավորությունները կան տնտեսական համագործակցության համար՝ իհարկե, պահպանելով աշխատանքի որոշակի պարամետրեր, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը»,- ամփոփել է Մեդվեդևը: