|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է հետաքրքրված և բաց մնալ բանակցությունների միջոցով Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում և հույս ունի շարունակել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ այս ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին, տեղեկացնում է ТАСС-ը։
«[ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինը, ինչպես նաև [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփը, շարունակում է հետաքրքրված և բաց մնալ ամբողջ ուկրաինական պատմությունը խաղաղ կարգավորման հուն տեղափոխելու հարցում, – ասել է Պեսկովը։- Մենք հույս ունենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և անձամբ նախագահ Թրամփը ջանքեր կգործադրեն այս գործում աջակցելու համար։ Դե, հետո կտեսնենք, թե ինչ կստացվի»։
Պեսկովը ենթադրել է, որ Մեծ Բրիտանիայում Դոնալդ Թրամփին տեղեկացրել են Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու և պատժամիջոցների ուժեղացման ծրագրերի մասին։
«Դա այն չէ, ինչը նպաստում է կարգավորմանը», – եզրափակել է նա։