|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ֆեյսբուքյան օգտատեր Մացակ Փոլադյանը գրառում է կատարել՝ հայտնելով, որ կողոպտել են Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի քրոջ տունը: Այս մասին հայտնում է Analitik.am-ը՝ հրապարակելով նաև գրառման լուսապատճենը:
«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Նոր Անին տեղեկացրեց, որը գերևարված Մարալ Նաջարյանի հարազատ քույրն է, Անիի տունն են կողոպտել, որը ժամանակավոր գտնվում էր Հայաստանում՝ հույսով սպասելով քրոջ վերադարձին։ Կեցցե՛ն Հայաստանիցիները..... և Շենգավիթի ոստիկանությունը...»,- գրել է օգտատերը:
Լրատվամիջոցը հաղորդում է, որ հայտնի է դարձել, որ տանից տարել են ամբողջ կենցաղային տեխնիկան, անգամ հատակի սալիկներն են պոկել և գողացել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը զբաղվում է Ադրբեջանում գերության մեջ հայտնված լիբանանահայ Մարալ Նաջարյանի հարցով:
