Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունվարի 25-ին, ժամը 15:00-ին «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի կունենա «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկումը։
«Ձայն հայրենեաց» նախաձեռնության՝ մտավորականների շարժման, շուրջ են հավաքվել 300-ից ավելի մշակույթի, գիտության, կրթության գործիչներ:
Հավաքին ներկա կլինեն ոչ միայն գործիչներ, այլև գեներալներ, բարձրաստիճան հոգևորականներ:
Հիշեցնենք, որ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության առաջին հավաքը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, երկրորդը`հունվարի 12-ին: «Ձայն հայրենեաց» նախաձեռնությունը մտավորականների կամավոր միություն է: Մտավորականներ, որոնք մտահոգված են մեր երկրի այսօրվա ծանր և օրհասական վիճակով: Շարժումը որևէ կուսակցության հետ կապ չունի, սա քաղաքացիական շարժում է, որի հիմնական նպատակը այսօրվա ապիկար, հաջողություններ չարձանագրած, երկիրը փակուղի տանող վարչակազմի հեռացումն է: