|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Տեղի է ունենում «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկումը։
«Ձայն հայրենեաց» նախաձեռնության, մտավորականների շարժման շուրջ են հավաքվել 300-ից ավելի մշակույթի, գիտության, կրթության գործիչներ: Հավաքին ներկա կլինեն ոչ միայն գործիչներ, այլև գեներալներ, բարձրաստիճան հոգևորականներ:
Հիշեցնենք, որ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության առաջին հավաքը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, երկրորդը`հունվարի 12-ին: «Ձայն հայրենեաց» նախաձեռնությունը մտավորականների կամավոր միություն է: Մտավորականներ, որոնք մտահոգված են մեր երկրի այսօրվա ծանր և օրհասական վիճակով:
Շարժումը որևէ կուսակցության հետ կապ չունի, սա քաղաքացիական շարժում է, որի հիմնական նպատակը այսօրվա ապիկար, հաջողություններ չարձանագրած, երկիրը փակուղի տանող վարչակազմի հեռացումն է:
Հավաքին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։