կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-16 16:49
Հասարակություն

Լավ օրից չէ, որ տարբեր գաղափարախոսություն կրողներ համախմբվել են Եղեգնաձորում․ «Ձայն հայրենեաց»-ի հանդիպումն ավարտվեց

Լավ օրից չէ, որ տարբեր գաղափարախոսություն կրողներ համախմբվել են Եղեգնաձորում․ «Ձայն հայրենեաց»-ի հանդիպումն ավարտվեց

Լավ օրից չէ, որ տարբեր գաղափարախոսություն կրողներ համախմբվել են Եղեգնաձորում․ ավարտվեց «Ձայն հայրենեաց» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումը Վայոց ձորի մտավորականների հետ:

Երկրի առջև ծառացած՝ այսօրվա օրհասական վիճակի և դրա հաղթահարման ուղիների շուրջ հանդիպում-քննարկմանը ելույթ ունեցան «Ձայն հայրենեաց»-ից` գրականագետ, ԵՊՀ դասախոս, դոցենտ Սերժ Սրապիոնյանը, ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանը, ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, գնդապետ, գրող, հրապարակախոս Աշոտ Մինասյանը, «Զարթոնք» անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Սարգսյանը:

Իրենց մտահոգություններ հայտնեցին նաև մարզի տարբեր համայնքների մտավորականներ:

Մաթեմատիկոս Վարդան Վարդանյանն իր ելույթում նշեց, որ այսօր բոլորովին տարբեր մարդկանց, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների, տարբեր գաղափարախոսություն կրողների մեկտեղել է մի խնդիր, որը մտահոգում է բոլորին:

«Դա լավ օրից չէ: Պարզվեց, որ սոցիալիստը, ազգայնականը և ծայրահեղ լիբերալը մի հարցում լրիվ համակարծիք են` այս իշխանությունը աղետ է մեր երկրի գլխին: Խնդրի լուծման մի ճանապարհ կա: Ես այս իրավիճակում ինձ պատկերացնում եմ միջին վիճակագրական տվյալներով մարդ` իրավիճակը հասկանալու համար: Եվ, որպես միջին վիճակագրական տվյալներով մարդ, կատաղում ես, երբ ասում են՝ այսինչ մարդը հայտնվել է քաղաքականության մեջ, ու սկսում ենք` հաաա սա էն էր , որ.... Հերն էլ անիծած, թե ով էր, միակ մտահոգությունը այսօր պետք է լինի գլխավոր խնդիրը, որի լուծման համար հարկավոր է համախմբվել»,- ասաց Վարդան Վարդանյանը և «Ձայն հայրենեաց»-ին շնորհակալություն հայտնեց իրենց միջոցառմանը ներկա գտնվելու համար։