կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-22 12:31
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլը եւ իր խունտան երբեք առնչություն չեն ունեցել հայության հետ․ Գերասիմ Վարդանյան

ԱԺ-ում տեղակայված մի խումբ «ուսապարկեր», որոնք ուսապարկով, սելֆիի ձողով կարողացան զավթել Ազգային ժողովը, այսօր ծառայում են այլ երկրի շահերին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ԱԺ դիմաց «ամոթի պատի» ակցիայի ժամանակ։

«Դրա վառ ապացույցն են ԱԺ-ում հայտնված «ուսապարկերի» որոշ հայտարարությունները։ Եվ «գլխավոր ուսապարկ» Նիկոլ Փաշինյանի մի քանի օր առաջ ԱԺ-ում արած հայտարարությունը կասկածի տակ դրեց փաստորեն Շուշիի հայկական լինելու հանգամանքը՝ այն համարելով ադրբեջանական։ Իսկ դրանից հետո նրա հավաքած ուսապերկերից ոչ ոք ոչ մի հանգամանալից մեկնաբանություն չտվեց Փաշինյանի այդ հայտարարությանը։ Այս մարդիկ հայ չեն, այս մարդիկ հայկականության հետ կապ չունեն և գուցե երբեք էլ չեն ունեցել։ Այս մարդիկ դավաճաններ էլ չեն, այս մարդիկ ուղղակի մեր պետության թշնամիներն են։ Նիկոլը ո՛չ մեր հարազատն է, ո՛չ մեր բարեկամը, նա և իր խունտան, ովքեր սպասարկում են օտարերկրյա երկրների շահերը, երբեք առնչություն չեն ունեցել հայության հետ»,- ասաց Վարդանյանը։

Նշենք, որ այսօր ժամը 12։00-ից ԱԺ-ում արտահերթ նիստ է՝ ԲԴԽ անդամի թեկնածու ընտրելու օրակարգով։ Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է երկու թեկնածություն՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյան և ՀՔԾ գործող պետ Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատրյան։

Մանրամասն՝ տեսանյութում․