կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-18 17:34
Աշխարհ

Բայդենի թիմում Ադրբեջանի հարցերով ևս մեկ փորձագետ կհայտնվի

Բայդենի թիմում Ադրբեջանի հարցերով ևս մեկ փորձագետ կհայտնվի

ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսը նշանակել է իր ազգային անվտանգության հարցերով խորհրդականին: Ըստ Azeri Daily-ի՝ այս պաշտոնը կզբաղեցնի փորձառու դիվանագետ Նենսի Մաքէլդաունին:

62-ամյա Նենսի Մաքէլդաունին աշխատել է ԱՄՆ արտաքին ծառայությունում ավելի քան 30 տարի: 2001-ից 2004 թվականներին նա Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալն էր, 2005-ից 2008 թվականներին՝ Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալ: Մաքէլդաունին նաև ծառայել է որպես Բուլղարիայում ԱՄՆ դեսպան, իսկ 2009-2011թթ.՝ որպես ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ: Ավելի ուշ նա դարձել է Արտաքին ծառայության ինստիտուտի (FSI) տնօրեն: Խոսում է բազմաթիվ օտար լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն և թուրքերեն:

Նենսի ՄաքԷլդաունին ընտրված նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ղեկավար պաշտոններում նշանակված մի քանի նախկին դիվանագետներից մեկն է: Ակնկալվում է, որ Բայդենը էապես կվերափոխի իր արտաքին քաղաքական թիմը, որում ընդգրկված կլինեն Ռուսաստանի հարցերով մասնագիտացած նախկին բազմաթիվ դիվանագետներ: Օրինակ՝ այս պաշտոնում վերընտրվել է պետքարտուղարի նախկին տեղակալ Վիկտորյա Նուլանդը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բայդենը մտադիր է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդում նշանակել ամերիկյան հետախուզական ծառայությունների նախկին աշխատակից Անդրեա Քենդալ-Թեյլորին ՝ Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հարցերով ավագ տնօրեն: Քենդալ-Թեյլորը տարածաշրջանում և կասպյան երկրներում ածխաջրածնային պաշարների վերաբերյալ թեզի հեղինակն է, խոսում է տարածաշրջանի երեք հիմնական՝ նավթ, գազ, ածխաջրածնային պաշարների արտահանող երկրների՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի դերի մասին, ինչպես նաև վերլուծում է դրանց ազդեցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների վրա: