|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները, որոնք որոշակի գործունեություն են իրականացնում, այդ թվում՝ օպերատիվ, պետք է ապահովվեն զենքով: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը:
Նրա խոսքով՝ տվյալ հատուկ միջոցներն առաջարկվում է օգտագործել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար, ինչպես օրինակ՝ մաքսանենգության դեմ պայքար, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների անօրինական ներկրում՝ շրջանցելով մաքսային գրանցումը:
Ընդ որում, նա պարզաբանեց, որ կառավարությունը կորոշի, թե գերատեսչության կոնկրետ որոշ ստորաբաժանումները հնարավորություն կստանան օգտվելու մարտական զենքից:
Կարճատեւ քննարկումից հետո օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: