|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք լրագրողներին շնորհավորել է Լրագրողների օրվա կապակցությամբ։ Նա նշել է, որ թուրքական լրատվամիջոցներն առաջ են շարժվել և վերածվել ավելի ժողովրդավարական, ազատ և տարակարծիք կառույցի:
«Որպես Թուրքիա՝ մենք երբեք չենք հրաժարվի մամուլի ազատությունից և երբեք թույլ չենք տա, որ այս հասկացությունը կիրառվի ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում մեր երկրի դեմ ուղղված սև քարոզչության համար»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիան համարվում է «լրագրողների բանտ»։ Ըստ Ստոկհոլմի ազատության կենտրոնի՝ Թուրքիայում դատապարտված է 81 լրագրող, 94-ը ձերբակալված է, իսկ 167-ը հետախուզվում է։