| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր շտաբն օգտագործում է յուրաքանչյուր օրինական հնարավորություն նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, բայց հիմա եկել է հաշտվելու ժամանակը: Նա խոստանել է կենտրոնանալ իշխանության սահուն փոխանցումն նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ապահովելու վրա:
«Մենք պարզապես լարված ընտրությունների միջով անցանք, և հույզերը շատ մեծ են: Բայց հիմա մենք պետք է սառենք և վերականգնենք հանգստությունը»,- ասել է Թրամփը Twitter-ում հեռարձակված ելույթում:
Նա հայտարարել է, որ, չնայած «ամերիկյան ժողովրդավարությունը պաշտպանելու»՝ իր շտաբի օրինական ջանքերին, Կոնգրեսը վավերացրել է ընտրությունների արդյունքները, իսկ հունվարի 20-ին նոր վարչակազմը կգա իշխանության:
«Այժմ իմ ուշադրությունը կենտրոնացած է իշխանության սահուն, կանոնավոր անցումն ապահովելու վրա: Այս պահը պահանջում է ապաքինում և հաշտություն»,- հավելել է Թրամփը:
Նա նաև խոստացել է իր աջակիցներին, որ իրենց «անհավատալի ճանապարհորդությունը դեռ նոր է սկսվում», և նրանց անվանել է «հրաշալի»:
«Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ մեր անհավատալի ճանապարհորդությունը նոր է սկսվում: Շնորհակալություն: Աստված օրհնի ձեզ: Եվ Աստված օրհնի Ամերիկան»,- ասել է Թրամփը: