|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր և Meydan TV-ի համահիմնադիր Հաբիբ Մունթազիրը նշել է, որ արդեն մի քանի շաբաթ Մարտունու շրջանի գրավված գյուղերից և Հադրութից հանվում են խոշոր եղջերավոր անասուններ, տոննաներով ցորեն, սարքավորումներ և այլն: Ապրանքները թալանվում են գործադիր իշխանությունների, ոստիկանապետերի մակարդակով և քաղաքացիներին վաճառվում բջջային տարբերակով (այսինքն՝ առցանց), իսկ երբեմն էլ՝ փոքր խանութներում:
«Եթե ԱԱԾ-ն, գլխավոր դատախազությունը, զինվորական դատախազությունը չեն համագործակցում գողերի և ավազակների հետ, նրանք պետք է հետաքննեն և անհապաղ ձերբակալեն այդ մարդկանց: Ադրբեջանական բանակի զինծառայողներն իրենց կյանքը չեն տվել, որպեսզի գեներալները, ոստիկանապետերը, քաղաքապետերը գողանան իրենց գրասենյակներից ավարը ու վաճառեն զինծառայողներին ու քաղաքացիներին:
Եթե այս երկրում չկան կանոններ և օրենքներ, եթե ֆեոդալիզմ է, եթե չկա պետական վերահսկողություն, ապա պետք է լինի հասարակական վերահսկողություն. փորձենք պահանջել՝ որպես ժողովուրդ»,- գրում է լրագրողը: