Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք բոլորս ազգովի իրեն մերժել ենք, ինքը դավաճան է, ինքը չպիտի մտնի եկեղեցի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց բողոքի ակցիայի մասնակիցների հետ փակել է Նիկոլ Փաշինյանի մուտքը սուրբծննդյան պատարագին։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, չներկայացավ պատարագին, որը մատուցվում է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ․ ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ։ Պատարագին ներկա չեն նաև ՀՀ կառավարության անդամները։
«Լավ է, որ չի եկել, իմ կարծիքով, ինքը վախեցավ գալ։ Մենք մեր ընկերներով ենք այստեղ իբրև Հայաստանի քաղաքացի, որևէ քաղաքական ուժ չենք ներկայացնում»,-ասաց նա։
Արմեն Գրիգորյանը Փաշինյանի պաշտոնավարման դեմ բողոքի ակցիաների տարբեր արդյունքներ է տեսնում՝ դրական և բացասական։
«Ես շատ արդյունքներ եմ տեսնում․ կան ուրախալի, կան տխրեցնող արդյունքներ։ Ուրախալին այն է, որ ազգի մեծամասնությունը մերժում է դավաճանին, մարդը պետք է անմեղսունակ նիկոլական լինի, որը չի տրամաբանում, մենակ հավատում է Նիկոլին, որ սատարի, իսկ բացասականն այն է, որ մարդկանց համար անձնական կոմֆորտը ավելի թանկ է, քան ազգային, պետական արժեքները։ Այս մտածելակերպը բերել է ազգի փափկասուն լինելուն։ Երբ անձնականը ավելի բարձր է ազգայինից, սա կարող է լինել կրիտիկական»,-ասաց Արմեն Գրիգորյանը։
Արտահերթ ընտրությունների հնարավորության մասին նա ասաց, որ դավաճաններին դատում են, ոչ թե նրանց հետ գնում են ընտրությունների։
Փաշինյանին սատարելու հետևանքը, նրա համոզմամբ, կարող է հանգեցնել մեր պետականության վերջնական կորստի և շատ շուտով ազգային ասիմիլյացիային, որովհետև հայերը կմնան միայն Սփյուռքում։
Մանրամասն՝ տեսանյութում․