|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների ծնողները խաղաղ ակցիա են իրականացրել՝ փակելով Շիրակի մարզպետարանի մուտքը: Տղաների ճակատագիրը ծնողների համար մինչ օրս դեռեւս անհայտ է, հանդիպումները պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ՀՀ վարչապետի հետ չեն տվել բոլոր հարցերի պատասխանները:
Գերեվարված անձանց հարազատների խոսքով՝ տեւական ժամանակ է, ինչ իրենք տեղեկություն չունեն, թե ինչ փուլում է տղաների հայրենադարձման գործընթացը, ինչ վիճակում են տղաները: Ծնողները նշում են, չգիտեն թե այս պահին որդիների վերադարձին միտված բանակցությունները ինչ փուլում են. արդյունավե՞տ են, թե՞ ոչ:
Ակցիայի մասնակիցները շեշտեցին՝ նախաձեռնությունն ապաքաղական է, միակ նպատակը՝ տղաների վիճակի, վերադարձման գործընթացի ու ժամկետների մասին հիմնավոր տեղեկություն իմանալն է: Վերջիններս հայտարարեցին, որ պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի հետ սեղմ ժամկետներում՝ նշելով, որ հակառակ դեպքում ակցիան կլինի շարունակական:
Մանրամասները՝ Ցայգ հեռուստաընկերության տեսանյութում: