Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ժողովրդի արյունով վաստակած գումարը հեռու պահեք ժողովուրդեն՝ ըստ Yerkir.am-ի այսպիսի պատգամ է հղել լիբանանահայությանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Սուրբ ծնունդի և Աստվածահայտնության տոնի առթիվ պատարագի ժամանակ:
«Ոչ պետք է ասել ամեն տեսակ անարդարության դեմ, այո՛, կեցվածքով, պահվածքով, հանձնառությամբ, արդարությամբ։ Սիրելի Լիբանանի հայություն, անոնք իրավունք չունեին՝ այս երկրի կառավարությունը, ղեկավարությունը իրենց հանձնած ժողովրդի նկատմամբ այս անարդար եւ անպատասխանատու վերաբերմունքին: Իրենք իրավունք չունեին իրենց անձնական, կուսակցական, համայնքային շահերը վեր նկատել ժողովրդի շահերեն: Եկեղեցին չի կարող լուռ եւ անտարբեր մնալ այս երեւույթի նկատմամբ: Եկեղեցին ժողովրդի հետ է, ամեն անգամ եւ ամեն տեղ ես պետք է հիշեցնեմ»,- ասել է նա:
Արամ Ա-ի խոսքով` իրենց սպասելիքներն են, որ նոր, երիտասարդ կառավարություն կազմվի, որը կկարողանա շահել ժողովրդի վստահությունը:
«Ուր վստահությունը կբացակայե, հոն կա չարիք, հոն կա անարդարություն, պետք է վստահությունը շահող կառավարությունը մը ըլլա: Ժողովրդի արյունով վաստակած գումարը հեռու պահեք ժողովուրդեն: Այս է մեր կեցվածքը եւ միշտ պետք է այսպես մնա: Եւ Լիբանանի հայությունը, որպես այս երկրի 7 գլխավոր համայնքներից մեկը, եւ ես այս համայնքի վերին հոգեւոր պատասխանատուն այս երկրի քաղաքական պատասխանատուներին կհիշեցնեմ, որ այս երկիրը պետք է հեռու պահեն ամեն տեսակ փտածութենե եւ այս ժողովրդին ծառայեն պատասխանատվությամբ: Մենք հաշիվ տվող կառավարություն կուզենք, վստահություն ներշնչող անձեր կուզենք»,-ասել է նա՝ հավելելով, որ այս գիտակցությամբ պետք է լիբանանահայությունը մասնակցություն ունենա երկրի զարգացմանը: