|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը, որն արդյունավետ է եղել 2020 թվականին, հույս ունի տարին լավ ավարտել՝ հայտարարելով ևս մի քանի նոր նախագծերի մասին:
Պաշտպանական արդյունաբերության վարչության (SSB) նախագահ Իսմայիլ Դեմիրը կիրակի հայտարարել է 324 մմ տրամաչափի տորպեդո մշակելու նախագծի մեկնարկի մասին, որը կբավարարի թուրքական նավատորմի կարիքները. գրում է Sabah-ը:
SSB-ի ղեկավարն ասել է, որ տորպեդոն նախագծվելու և արտադրվելու է պաշտպանական կապալառու Roketsan-ի կողմից՝ Orka նախագծի շրջանակներում: Պաշտպանական հսկա Aselsan-ը նախագծի ենթակապալառուն է:
«Մենք 2020-ի վերջին օրերին շատ ոգևորված ենք նոր նախագծով»,- հայտարարությունից հետո Twitter-ում գրել է Դեմիրը:
Roketsan-ը նաև հայտարարություն է տարածել, որ Orka նախագիծը մեկնարկում է SSB-ի ղեկավարության ներքո`նպատակ ունենալով ապահովել Կապույտ հայրենիքը` Անկարայի (ջրային) տարածքային պահանջների դոկտրինը Արևելյան Միջերկրական ծովում:
Ըստ թերթի՝ այս նախագիծը կվերացնի Թուրքիայի արտաքին կախվածությունը տորպեդոների արտասահմանյան մատակարարներից: Տեղում մշակված տորպեդոն կարող է փոխարինել ԱՄՆ արտադրության MK46 և MK54 LWT թեթև հակասուզանավային տորպեդոներին: