կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-28 11:30
Սպորտ

«Բանանց»-ը հաղթել է Արմավիրի «Տորպեդո»-ին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Փետրվարի 27-ին կայացած ստուգողական խաղում Երևանի «Բանանց»-ը 1-0 հաշվով առավելության է հասել Արմավիրի «Տորպեդո»-ի նկատմամբ:

Թիմերը երկրորդ անգամ էին ստուգողական հանդիպում անցկացնում 2016 թվականին: Հունվարի 30-ին Սոչիում կայացած խաղում գրանցվել էր 1-1 հաշիվ: 

Երևանում կայացած հանդիպումն անցավ գարնանային եղանակային պայմաններում և լավ մթնոլորտում: Հանդիպման միակ գոլը 21-րդ րոպեին խփեց Լայերսիոն՝ եզրափակելով «Բանանց»-ի բազմաքայլ գրոհը:

Երկրորդ կեսում Տիտո Ռամալյոն գրեթե ամբողջությամբ փոխեց թիմի կազմը: Երկրորդ կեսում հանդիպումն աչքի չընկավ վտանգավոր պահերով և հաշիվն այդպես էլ մնաց անփոփոխ:

Այսպիսով, «Բանանց»-ն 8-րդ ստուգողական հանդիպում անցկացրեց ձմեռային նախաատրաստական փուլի ընթացքում՝ տանելով 5 հաղթանակ, երկու հանդիպում ավարտելով ոչ-ոքի և կրելով մեկ պարտություն:

 Բանանցի կազմն առաջին կեսում. Ստեփան Ղազարյան - Սոսլան Կաչմազով, Վլատկո Դրոբարով, Յասմին Մեցինովիչ, Վահագն Այվազյան - Կլաուդիո Տոռեխոն, Հակոբ Հակոբյան, Միգել Լոպես - Դենիս Մահմուդով, Լայերսիո, Ազամազ Բուրաև:

Բանանցը կազմը երկրորդ կեսում. Գրիգոր Մակարյան - Ասլան Կալմանով, Գևորգ Խուլոյան (Սոսլան Կաչմազով 80), Լայոնել Ադամս, Սոսլան Կալմանով - Նաիրի Մինասյան, Անդրեյ Շահգելդյան, Վլադիմիր Բաբայան - Պետրոս Ավետիսյան, Վալտեր Պողոսյան, Ացամազ Բուրաև (Մագոմեդ Մուզաև 70):