Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում «Հրաժեշտ պաշտպանյալին» վերտառությամբ գրառում է կատարել: Նա մասնավորապես նշել է՝ Փաշինյանի հարցազրույցից տպավորություն ունի, որ նա չի ընկալում իր տված վնասի ամբողջ ողբերգականությունը և չի հասկանում, որ ծանր վիճակի մեջ է դրել ոչ միայն իրեն, այլև իր ընտանիքին ու նեղ շրջապատին: Գրառումը՝ ստորև.
«Ես միշտ մինչև վերջ հետևում եմ Ալիևի, Էրդողանի, Փաշինյանի հարցազրույցները, ելույթները, ասուլիսները։ Թշնամու խոսքը պետք է լսել ու վերլուծել։ Այս անգամ, սակայն, չկարողացա։ Առաջին անգամ չկարողացա Նիկոլին մինչև վերջ լսել։ Տարբեր պատճառներով չկարողացա։ Նա միշտ է այդպես խոսում, նենգափոխում պատճառահետևանքային կապերը, ստում առանց կարմրելու, հիմարների փիլիսոփայություն հրամցնում, վիրավորում մտածող մարդկանց ինտելեկտը, բայց այս անգամ չկարողացա լսել։
Ինչքան որ կարողացա, ստացա հետևյալ տպավորությունը՝ նա մենակ է, վախեցած է, չի վստահում ոչ մեկին, շարունակում է ստել, շարունակում է դեմագոգիան և ապրում է լրիվ այլ աշխարհում։
Պաշտպանյալն անհուսալիորեն գնում է վատագույն տարբերակով»։