Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը ինքնախոստովանական հայտարարություն էր այն մասին, որ Արցախը հանձնվում է Ադրբեջանին և տրվում է ՀՀ լուծարման գործընթացի սկիզբը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Հայաստանի քաղաքացիներին խաբում են՝ փորձելով ապացուցել, թե իբր լուծում են ՀՀ անվտանգության հարցը, ասելով, որ Արցախը հանձնելով կարելի է պահել Հայաստանը, բայց դա իրականում վերաբերում է Հայաստանի գոյությանն ու անվտանգությանը, որը հարցականի տակ է հայտնվում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով։ Նա ասում է, որ ճանաչում է Ադրբեջանական ԽՍՀՄ քարտեզներով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղը ճանաչում եմ Ադրբեջանի մաս, բայց երաշխիք չունեմ, որ Ադրբեջանն էլ իր հերթին կճանաչի Հայաստանի տարածքը 29.800-ով, որն ի դեպ կրճատված է, բայց ամեն դեպքում գնալու եմ այդ ճանապարհով»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Փաշինյանը երեկվա ելույթով հաստատեց, որ Հայաստանի գոյության ու անվտանգության հարցերով ապավինում է Թուրքիային ու Ադրբեջանին.
«Ոչ մի խոսք այն մասին, որ այդ ամենը պետք է արվի մեր դաշնակիցների հետ հարաբերությունները խորացնելով, հզորացնելով, ոչ մի տող հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մասին, բազմաթիվ նախադասություններ այն մասին, թե ինչքան լավն էր Թուրքիան, թե ինչքան գեղեցիկ պատկեր էր, երբ Թուրքիայում կար հայկական դրոշ։ Երեկ կային նաև շատ ողբերգական տեքստեր, այն առումով, որ Հայաստանի ղեկավարը Ադրբեջանից խնդրում էր, որ Հայաստանը ճանաչեր որպես այդպիսին, նա այդ ամենը ակնկալում էր Բաքվից։ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է շատ վտանգավոր գործընթացների Հայաստանի համար, որի համար խաբեությամբ փորձում է մասնակից դարձնել ՀՀ քաղաքացիներին, բայց այս ամենը ողբերգական ավարտի կարող է հանգեցնել, այս իշխանության պարագայում որևէ դրական ակնկալիք չենք կարող ունենալ»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ որևէ իրավական գործընթաց չի կարելի.
«Մենք ունենք ոչ թե գլխավոր դատախազություն, այլ ընտանեկան դատախազություն, որը հյուրի և վախվորած աղջկա կերպարով մասնակցում է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան միջոցառումներին, հայտնվում է Նիկոլ Փաշինյանի աղջկա հովհանու ներքո, այս դատախազությունից ինչ-որ բան ակնկալել չի կարելի։
Ղարաբաղի հարցը հորով-մորով անելուց հետո, այդ հայտարարությունը անելուց հետո, և խոստովանելով, որ Պրահայում հոկտեմբերի 6-ին 2020թ․-ին ինքը համաձայնել է իրականացնել, դա արդեն անցել է հայոց ցեղասպանության մեկնարկի գործընթացին։ Մենք երեկ դեժավյու ապրեցինք, որովհետև այդ տեքստը լսել էին 2018թ․-ին, բայց խոսքս Ջոն Բոլթնի մասին է ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականը անվտանգության հարոց, ով խոսում էր պատմական կաղապարներից ազատվելու հայ-ռուսական, հայ-իրականակ հարաբերություններից, Նիկոլ Փաշինյանը խոսում էր Հայաստանի լուծարման ծրագրից, հակառուսական ծրագրի է դա, Ռուսաստանի և Իրանի դեմ։ Այս երկու երկրներն էլ մեր դաշնակիցներն են, բայց Փաշինյանը ներկայացնում է մի ծրագիր, որը հակառուսական, հակաիրանական և հակահայկական է, ապահովվելով իր իսկ անվտանգությունը։ Այդպիսի երաշխիքներ ստացել է Արևմուտքից, նժարվի վրա դրված է մի կողմից Հայաստանը, մյուս կողմից նրա անձնական ճակատագիրը»,- ասաց նա: