Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 23-ին հայտարարել է, որ Թուրքիան հույս ունի «նոր էջ բացել» ԱՄՆ-ի և Եվրամիության հետ իր հարաբերություններում, նաև շեշտել է, որ Անկարան դարձել է «երկակի ստանդարտների» զոհ ինչպես ՆԱՏՕ-ի իր դաշնակից Վաշինգտոնի, այնպես էլ դաշինքի պատճառով. հայտնում է Hurriyet-ը։
Այս ամսվա սկզբին Վաշինգտոնը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ էր կիրառել ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգը գնելու համար, իսկ ԵՄ-ն պատրաստել է պատժիչ միջոցառումներ`կապված Հունաստանի և Կիպրոսի հետ Անկարայի տարաձայնությունների պատճառով՝ Միջերկրական ծովում շելֆերի իրավունքի վերաբերյալ։
«Թուրքիան բախվում է երկակի ստանդարտների ինչպես Արևելյան Միջերկրական ծովում, այնպես էլ Ս-400-ի հետ կապված: Մենք ցանկանում ենք, որ ԵՄ-ն հնարավորինս շուտ ազատվի իր ռազմավարական կուրությունից: Կարծում եմ, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը նույնպես ցույց կտա Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարևորությունը»,- ասել է Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առջև ելույթում:
Էրդողանը նաև քննադատել է ՄԻԵԴ-ի կոչը՝ ուղղված Թուրքիային՝ չորս տարի ազատազրկումից հետո ազատ արձակել քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշին: Թուրքիայի առաջնորդը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «լիովին քաղաքական» որոշում է կայացրել՝ հրապարակելով դատավճիռը՝ մինչ Դեմիրթաշը կսպառեր իր բոլոր հայցերը թուրքական դատարաններում: