կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-11 12:44
Տարածաշրջան

Թուրքիան հայ ժողովրդի նկատմամբ ատելություն չունի և պատրաստ է բացել սահմանները. Էրդողան

Թուրքիան հայ ժողովրդի նկատմամբ ատելություն չունի և պատրաստ է բացել սահմանները. Էրդողան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մոտեցումը կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացում: Այդ մասին հինգշաբթի Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ես չեմ կարող մերժել Պուտինի մոտեցումները: Նրա դրական վերաբերմունքն օգնել է այս գործընթացը տանել դրական ուղղությամբ: Ես ուզում եմ նաև կարևորել այն պլատֆորմը, որի մասին խոսել է իմ եղբայրը (Ալիևը): Այս պլատֆորմը կարող է ներառել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը և, եթե համաձայն է, նաև  Հայաստանը»,- շեշտել է Էրդողանը:

Թուրքիայի  նախագահն այնուհետև հայտարարել է, որ Թուրքիան հայ ժողովրդի հանդեպ ատելություն չունի։

«Այսօր եղբորս էլ եմ ասել՝ եթե այդ ուղղությամբ դրական քայլեր լինեն, մենք էլ մեր սահմանները կբացենք։ Մեր դռները Հայաստանի դեմ փակելու որևէ խնդիր չունենք։ Հայ ժողովրդի նկատմամբ էլ ատելություն չունենք։ Մեր խնդիրը Հայաստանի ղեկավարության հետ է»,– նշել է Էրդողանը։