|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մարոկկոյի, ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները երեքշաբթի Ռաբաթում ստորագրել են համատեղ հռչակագիր: Ըստ Maghreb Arabe Press (MAP) լրատվական գործակալության՝ փաստաթուղթը ստորագրել են Մարոկկոյի վարչապետ Սաադ ալ Դին ալ Օսմանին, ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշները և Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեյր Բեն Շաբաթը: Արարողությունն անցկացվել է Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ի ներկայությամբ:
Փաստաթղթում նշվում է, որ «ԱՄՆ-ը ճանաչում է Մարոկկոյի ինքնիշխանությունը Արևմտյան Սահարայի ամբողջ տարածքում և վերահաստատում իր աջակցությունը ինքնավարություն տրամադրելու՝ Մարոկկոյի լուրջ, վստահելի և իրատեսական առաջարկին՝ որպես Արևմտյան Սահարայի վեճի արդար և տևական կարգավորման միակ հիմքը»:
«Այս նպատակի առաջընթացը հեշտացնելու համար Միացյալ Նահանգները Մարոկկոյի հետ կնպաստի տնտեսական և սոցիալական զարգացմանը, այդ թվում՝ Արևմտյան Սահարայում, և այդ նպատակով հյուպատոսություն կբացի Արևմտյան Սահարայում՝ Դախլայում, տարածաշրջանի տնտեսական և առևտրային հնարավորություններն առաջ տանելու համար»,- ընդգծվում է համատեղ հռչակագրում: