Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքական ընկերությունները հայտարարում են, որ վերջին շաբաթներին Հյուսիսային Աֆրիկայի երկրներ հագուստ արտահանելիս նոր մարտահրավերների են բախվել: Մասնավորապես, նրանք նշել են, որ Մարոկկոն այդ ապրանքների ներմուծման հարկը 90%-ով ավելացնելու փոփոխություն է մտցրել Թուրքիայի հետ համաձայնագրում, հաղորդում է Reuters-ը:
Ինչպես հայտնի է դարձել լրատվական գործակալությանը, պատրաստի հագուստ արտահանողները բազմիցս բողոքել են փաստաթղթերի վերաբերյալ անսովոր պահանջներից, ինչպես նաեւ Մարոկկոյում եւ Ալժիրում մաքսազերծման ձգձգումներից:
Մարոկկոյի եւ Ալժիրի առեւտրի նախարարությունները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Reuters-ին չի հաջողվել պարզել ուշացումների պատճառը:
Թուրք արտահանողների բողոքները ստացվել են այն ժամանակ, երբ Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Արեւելյան Եվրոպայում հագուստ արտադրողները փորձում են օգտվել կորոնավիրուսային համավարակի պատճառով մատակարարման համաշխարհային շղթաների խափանումից:
Եվրոպական խոշոր ապրանքանիշները փնտրում են արտադրության այլընտրանքային կենտրոններ, ինչպիսիք են Թուրքիան եւ Մարոկկոն, որոնք ավելի մոտ են, քան Չինաստանը:
Մարոկկոյի կառավարությունը մտահոգված լինելով, որ Թուրքիայի հետ 2004թ. Առեւտրային համաձայնագիրը վնաս է հասցնում իր արտադրողներին եւ մանրածախ վաճառողներին, հայտարարել է Անկարայի հետ առեւտրային բանակցությունների մասին, որոնք օգոստոսին հանգեցրել են պայմանագրի փոփոխության:
Առեւտրի նախարարության աղբյուրը հայտնել է, որ այս փոփոխությունը թույլ է տալիս 5 տարով 90%-ով բարձրացնել 1200 տեսակի ապրանքների, այդ թվում` տեքստիլի եւ հագուստի համար հարկը:
Թուրքիայի առեւտրի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը: