կարևոր
4423 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-06 20:08
Հասարակություն

Քննարկվում է երկրաշարժից տուժած երկրներին մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Քննարկվում է երկրաշարժից տուժած երկրներին մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայկական կողմը արդեն իսկ հայտարարել է փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած Սիրիային ու Թուրքիային աջակցություն տրամադրելու իր պատրաստակամության մասին: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Վահան Հունանյանը:

«Այժմ քննարկվում է տուժած երկրներին մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը», – ասաց նա:

Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցե։ Թուրքական իշխանությունները հայտնել են 1121 զոհի ու 7634 վիրավորի մասին։ Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք շուրջ 430 մարդու կյանք են խլել, տուժել են 1300-ը։

Երկրաշարժի հետեւանքով մահացել են նաև հայեր։ Սիրիայում զոհվել է 4 հայ, Թուրքիայում՝ 2։