|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ գլխավոր դատախազության Քրեակատարողական հիմնարկների նկատմամբ օրինականության վերահսկողության վարչության պետ, գնդապետ Գրիգոր Պողոսյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեսյբուքյան էջում արված գրառմամբ:
«Հարգելի ընկերներ,
Երեկ իմ դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից։
Որոշում կայացնելիս առաջնորդվել եմ իմ ներքին համոզմամբ և իմ արժեհամակարգի պահանջներով։ Հայտնում եմ նաև, որ օրերս համացանցային որոշ կայքերում իմ ազատման պատճառների վերաբերյալ առաջ քաշված վարկածները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը։
Հարգանքով՝ Գրիգորի Անդրանիկի Պողոսյան»,- գրել է նա: