Փոխարժեքներ
16 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Չնայած համացանցում բուռն քննարկվում է Նիկոլ Փաշինյանին Եռաբլուր չթողնելու հարցը, նա երկար տատանումներից հետո որոշել է մասնակցել երթին, քանզի հասկանում է՝ եթե չմասնակցի, հենց այդ օրը կորոշվի իր հրաժարականի հարցը, եթե մասնակցի, դեռ որոշ ժամանակ կկարողանա ձգել։ Արդյո՞ք երթը կանցնի առանց միջադեպերի, դժվար է ասել։ Սեւազգեստ մայրերից ոմանք կոչով դիմել են բախտակիցներին ու հանրությանը, որ փակեն Փաշինյանի ճանապարհը, պատերազմի մասնակիցներն էլ առաջարկում են ձվեր նետել նրա վրա։
Այսօր նաեւ Հայրենիքի փրկության ճակատն է հանրահավաք հայտարարել։ Այսինքն՝ քաղաքի մի հատվածում Փաշինյանի աջակիցներն են հավաքվելու, մյուսում՝ նրա հրաժարականը պահանջողները։ Եվ իրավիճակը, որը շատ նման է 2018 թվականի ապրիլի 24-ի նախօրեի իրավիճակին, կարող է ինքնաբերաբար շիկանալ ու բախումների հասցնել։
Հիշեցնենք, որ այս հանրահավաքին խոստացել է մասնակցել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով երթերին չի մասնակցել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: