կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-18 23:07
Քաղաքական

Իմ բաժին մեղքն ունեմ, որ դու Լյուլյուից վերածվեցիր Լուսինե Բադալյանի. Զ. Խոջաբաղյանը՝ իմքայլական պատգամավորին

Իմ բաժին մեղքն ունեմ, որ դու Լյուլյուից վերածվեցիր Լուսինե Բադալյանի. Զ. Խոջաբաղյանը՝ իմքայլական պատգամավորին

Բժիշկ Զաքար Խոջաբաղյանն սոցցանցի իր էջի հրապարակման տակ անդրադառնում է նաև ԱԺ իմքայլական պատգամավոր Լուսինե Բադալյանին՝ Լուլուին՝ նշելով, մասնավորապես, հետևյալը.

«Լուսինե Բադալյան, հիշում ե՞ս՝ Փարիզյան սրճարանի մոտ քո էն ֆեմինիստ ընկերուհու՝ Գոհարի հետ ինչ ասեցիր, թե բա Արմենին (նկատի ունի՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին - խմբ.) սորոսական են ասում․․․․

Հիշում ե՞ս, էդ օրն ասեցիր, թե որոշել ես մտնել ՔՊ․․․ Վստահ եմ, հիշում ես մեր խոսակցությունն ու քո խոսքերը։ Էսքան ժամանակ չեմ խոսել դրա մասին, որովհետև վստահ եմ եղել, որ ժամանակը ամեն բան իր տեղն է դնելու և ամենքն իր պատասխանը ստանալու են․․․․

Ես իմ բաժին մեղքն ունեմ, որ դու Լյուլյուից վերածվեցիր Լուսինե Բադալյանի։

Ազգային մարդկանց քո մոտ ուղարկելով՝ հանրային ընկալումներում քեզ շարքային խաչբառ վարողից լուրջ մարդու վերածելում իմ մեղքի բաժինն ունեմ․․․ Բայց կյանքն արդար է ու ամեն ինչ իր տեղն է դնում։

Դու, որ դավաճանեցիր ազգային սկզբունքներին, կարծում էիր թե կյանքն էդպիսի հեքիաթ է, ու պիտի պարգևավճար ստանաս, տենդերով մտերմներիդ հետ գորգ լվանաս ու տենց թեթև հեշտ հանգիստ հրաժարական տաս ու փախչե՞ս պատասխանատվությունից։

Մտածում ես, թե պիտի մոռանա՞ն մարդիկ, թե ինչպես էիր ԱԺ ամբիոնից մտահոգվում տրանսգենդեռների իրավունքներով․․․ Չհավատաս։ Չի հաջողվելու․․․ ԱԺ-ն պատասխանատվություն էր, ոչ թե պարգևավճար ստանալու ու տրանսգենդեռների իրավունքներից խոսելու հարթակ։ Ու պատասխանատվությունից փախչելով չես մաքրելու անցյալդ․․․

Սա լավ հիշի։ Շատ լավ։ Առայժմ էսքանը կասեմ։ Իսկ հիմնականն արդեն կյանքն ասել է, ու դեռ կշարունակի ասել․․․ Ես մեղավորության իմ բաժինն ունեմ, որ լուրջ մարդիկ քեզ սկսել էին լուրջ վերաբերվել․․․ Բայց կյանքն ամեն բան իր տեղն է դնում․․․ »։