Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին հաղորդավար Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, ֆինանսական վիճակը բարելավել է: Նա 2022 թվականի վերջում 48 մլն դրամի վարկ է ունեցել, որը հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար է նախատեսված, սակայն բուն հիփոթեքով ձեռք բերված բնակարանի մասին տեղեկություններ հայտարարագրում առկա չէ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արարատի մարզի Այնթափ համայնքում համատեղ սեփականության իրավունքով հողամաս ունի պատգամավորը եւ Աջափնյակ վարչական շրջամում էլ կրկին համատեղ իրավունքով բնակարան ունի՝ ձեռք բերված 2013 թվականին։ ՔՊ-ական պատգամավորը մեքենա չունի։ Լուսինե Բադալյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ բանկային հաշիվներին առկա գումարը նվազել է՝ 456 հազարից դառնալով 198 հազար դրամ, սակայն ավելացել են կանխիկ դրամական միջոցները։
Մասնավորապես, տարվա սկզբում նա ունեցել է 1500 դոլար, որը տարվա վերջում դարձել է 4 հազար դոլար, իսկ 2 մլն 600 հազար դրամն էլ դարձել է 3 մլն 500 հազար դրամ։ Մեկ տարվա ընթացքում պատգամավորը վաստակել է 10 մլն դրամ, որից 8 մլն 320 հազար դրամը նրա աշխատավարձն է, իսկ 1 մլն 680 հազար դրամ էլ նա ստացել է Ֆինանսների նախարարությունից։ Ինչի դիմաց է պատգամավորը Ֆինանսների նախարարությունից գումար ստացել, պարզ չէ. հայտարարագրում չի երեւում:
Նշված է նաեւ, որ նա մեկ տարվա ընթացքում 6 մլն 600 հազար դրամ է ծախսել վարկը մարելու համար: Եւ անհասկանալի է մնում, թե այդ դեպքում ինչպես են նրա կանխիկ միջոցներն աճել:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում