ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.
«Նախորդող մեկ շաբաթվա ընթացքում իրենց «ժողովրդի ընտրյալներ» հռչակած վարչախմբի որոշ ներկայացուցիչներ նորից փայլեցին մտքի ճկունությամբ։
Չփոխելով իրենց յուրահատուկ ոճն ու հռետորաբանությունը հանդես եկան հայտարարություններով՝փորձելով հավաստիացնել մեզ՝ ՀՀ-ի քաղաքացիներիս,թե 24 ժամյա ռեժիմով զբաղված են կուտակված խնդիրներին լուծումներ գտնելով։
Բայց արի ու տես ,նորից ու նորից ժողովրդի ընտրյալների «ազգանվեր» աշխատանքին խոչընդոտում են հին ուժերը,որոնք չեն ցանկանում որպեսզի Հայաստանը դառնա հզոր և բարեկեցիկ երկիր։
2018թվականի իշխանազավթումից մինչ օրս Ձեր քաղաքական ուժը փաստեց և շարունակում է ապացուցել,որ դուք ի վիճակի չեք ոչ մի խնդրին լուծում տալ։Ավելին,ՀՀ-ում խնդիրներն օրեցօր ավելանում են։
Ներկայացնեմ մի քանի փաստեր ձեր «հերոսական» գործունեությունից՝
-ՀՀ-ի արտաքին պարտքի ավելացում
-կորոնավիրուսի դեմ տանուլ տված պայքար
-գահավիժող տնտեսություն
-ազգային արժեքների ու կառույցների վարկաբեկում
-ՀՀ-ի վարկանիշի զրոյացում
-մեր տարածքային ամբողջականության խաթարում
-հայկական բանակի կազմաքանդում
-թշնամուն հանձնեցիք Արցախի մեծ մասը
-արտագաղթ
-5000 և գուցե ավելի զոհեր
-10000-ից ավելի վիրավորներ
-հարյուրավոր գերիներ
-գաղթական դարձած հազարավոր հայրենակիցներ
-անվերջ պարգևավճարներ
Ցանկը կարելի է շարունակել անվերջ։
Երեկ Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշեց ,որ «Հիմնականում այն ուժերն են կասկածի տակ դնում, ովքեր հասկանում են, որ շանս չունեն ԱԺ անցնելու, և փորձում են դեռ չմարած կրակը թեժացնել»։
Բախտի բերմամբ և պատահական պատգամավոր դարձած սույն անձը,որն իր գործունեությամբ աչքի չի ընկել ո՛չ գործադիրում և ո՛չ էլ օրենսդիրում, փորձում է կասկածի տակ դնել որոշ քաղաքական ուժերի ԱԺ-ում հայտնվելու հնարավորությունը։
Հա,միակ ձեռքբերումը,որով աչքի եք ընկել,դա մարտի 1-ի հանրահավաքին շիրակցիների մասնակցության ապահովումն էր,որով Դուք շատ եք հպարտանում։
Արդեն տհաճ է շարունակ լսել ձեր չկայացած քաղաքական ուժից նույն հայտարարությունները,թե նորից ու նորից մեղավոր են նախկինները՝վարկաբեկում են,անհիմն պիտակավորում են,խեղաթյուրում են փաստերը,խոչընդոտում են աշխատենք։
Ձեր անկարողության և գործած սխալների միակ պատճառը դուք եք ՝ապազգային վարչապետի գլխավորությամբ։
Իսկ այս պահին ընդդիմադիր քաղաքական ուժերի ԱԺ-ում հայտնվելու մասին խոսելը ձեր կողմից ՝ցինիզմ է։
Առաջին լրատվականին հետ զրույցի ընտացքում Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հայտարարեց թե «Մարդիկ ոչ թե արտահերթ ընտրություններ են պահանջում, այլ պահանջում են երկրի մեջքն ուղղել»։
Այո պարոն մարզպետ,մենք այսօր երկրի մեջքն ուղղելու լուրջ խնդիր ունենք։Հայաստանն այսօր վերածննդի անհրաժեշտություն ունի բոլոր ոլորտներում։Ես համոզված,որ մենք կհաղթահարենք այսօրվա բոլոր մարտահրավերները,կունենանք հզոր,բարեկեցիք,սոցիալապես ապահով երկիր։Կազատագրենք մեր օկուպացված բոլոր տարածքները,կվերականգնենք և կշենացնենք թշնամուն հանձնված մեր բոլոր գյուղերն ու քաղաքները։
Պարոն մարզպետ,կանգ առեք,սկսեք լսել ժողովրդին,որի անունից շատ եք սիրում խոսել,փորձեք վերլուծել ձեր քաղաքական ուժի՝ 2018 թվականի մայիսի 9-ից անցած ճանապարհը ,որի ընթացքում հնարավոր և անհնարին քայլերով արեցիք ամեն ինչ,որպեսզի քանդեք երեսուն տարիների ընթացքում մեր անկախ պետականության բոլոր ձեռքբերումները։
Հեռացե՜ք անցնցում ՝ներողություն խնդրելով ժողովրդից։Հեռացե՜ք քանի վերջնական չեք կործանել մեր անկախ պետությունը։
Իսկ արտահերթ ընտրություններ Հայաստանում կանցկացվեն,բայց մեր օրակարգով․․․»: