Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պատերազմի հետևանքով տեղահանված և ՀՀ-ում գտնվող՝ Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիներին աշխատանքային փորձ ձեռք բերելու և աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու նպատակով կառավարությունն այսօր ընդունեց միջոցառում՝ հայտնում է Yerkir.am-ը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ այս միջոցառման շրջանակում շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-L որոշման շահառու հանդիսացող գործազուրկ անձը։
Այս միջոցառման շրջանակում գործատու է համարվում այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը շահառուի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր։
Գործազուրկ անձը մեկ անգամ կարող է ընդգրկվել միջոցառման մեջ` 3 ամիս տևողությամբ։
Միջոցառման շրջանակներում վճարվում է՝
գործազուրկ անձին ամսական աշխատավարձ` 100 հազ․ դրամի չափով,
գործատուին գումար` գործազուրկ անձի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը փոխհատուցելու համար,
գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին ամսական կտրվածքով վճարվում է գումար` 34 հազ․ դրամի չափով:
6․ Միջոցառման շրջանակներում որպես աջակցություն տրամադրվող փոխհատուցման ենթակա միջոցները փոխանցվում են գործատուի բանկային հաշվին։
7․ Աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե լուծվել է շահառուի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։
«Միջոցառումը ենթադրում է գործազուրկ անձանց հնարավորություն տալ գործատուների մոտ անցնել մինչեւ երեք ամիս ժամկետով պրակտիկա, որի դիմաց այդ քաղաքացիները կվարձատրվեն 100 հազար դրամի չափով: Միաժամանակ գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող անձին կտրվի աջակցություն 34 հազար դրամի չափով: Միջոցառման շահառուները կարող են դիմել զբաղվածության գործակալություններ»,-պարզաբանեց նախարարը:
Միջոցառման շրջանակներում որպես աջակցություն տրամադրվող փոխհատուցման ենթակա միջոցները փոխանցվում են գործատուի բանկային հաշվին։
Աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե լուծվել է շահառուի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։