|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ադրբեջանը և Թուրքիան կստորագրեն փոխըմբռնման հուշագիր Իգդիր-Նախիջևան գազատարի վերաբերյալ. հաղորդում է Trend.az-ը՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:
Հաղորդվում է, որ փաստաթուղթը կստորագրվի դեկտեմբերի 16-ին երկու երկրների էներգետիկայի նախարարությունների միջև:
Գազատարը Արցախի տարածքներով անցնելու է Նախիջևան, իսկ այնտեղից՝ Թուրքիայի Իգդիր նահանգ:
Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը՝ նշելով, որ փաստաթղթի մանրամասները կբացահայտվեն դրա ստորագրումից հետո:
Ավելի վաղ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովըն ասել էր, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն գազի հուսալի մատակարարումը երկկողմ օրակարգի հարցերից մեկն է։
Նշենք, որ, բացի գազատարից, Ադրբեջանը նախատեսում է կառուցել նաև երկաթուղի, որը կկապի ադրբեջանական քաղաքները Նախիջևանի, նաև՝ Թուրքիայի հետ՝ անցնելով ՀՀ տարածքով։