կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-21 15:35
Աշխարհ

Թուրքիան և Ադրբեջանը Աֆղանստանից ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան են տեղափոխում. International Rescue Committee

Թուրքիան և Ադրբեջանը Աֆղանստանից ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան են տեղափոխում.  International Rescue Committee

Զեկույցները վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը, հավանաբար, աֆղան ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածաշրջան տեղափոխելու գործընթաց են սկսել: Հաղորդում է International Rescue Committee կազմակերպությունը (IRC):

Հաղորդվում է, որ «Ալ-Քաիդա»-ի զինյալները մաս են կազմում տարածաշրջանային հակամարտություններում վարձկաններին օգտագործելու Թուրքիայի ջանքերին, այնպես ինչպես Սիրիայի ահաբեկիչները` Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմում:

Մեջբերվում են Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խոսքերը, որ «Լեռնային Ղարաբաղի օկուպացված հատվածներում արդեն կան բազմաթիվ միջազգային ահաբեկչական խմբավորումներ, որոնք վերահսկվում են Թուրքիայի կողմից, բայց գտնվում են Ադրբեջանի վերահսկողությունից դուրս: Այսպես Թուրքիան ամրապնդում է իր դիրքերը Ադրբեջանում»:

Նշվում է, որ վերջերս Թուրքիան Բաքվում ստեղծել է նաև հրամանատարական կենտրոն, ինչը նրան թույլ է տալիս ամրապնդել իր դիրքերը երկրում:

«Մնում է հստակեցնել Թուրքիայի դերը Աֆղանստանում, չնայած ակնհայտ է, որ Թուրքիան շահագրգռված է թալիբների հետ հարաբերություններով, բայց չի ցանկանում փախստականներ ընդունել այդ երկրից»,- ասվում է զեկույցում: