|
Փոխարժեքներ
27 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.12 |
| EUR | ⚊ | € 441.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.839 |
| GBP | ⚊ | £ 501.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.12 |
Ավարտվել են Սեւ ծովի թուրքական հատվածում Սաքարիա՝ գազի հանքավայրի շահագործման ինժեներա-նախագծային աշխատանքները, տրվել է խողովակների մատակարարման հրաման։ Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը. հայտնում է «Անադոլու»-ն։
Նրա խոսքով՝ գազատարի շինարարությունը կսկսվի 2022 թվականի գարնանը։
2020 թվականի օգոստոսի 21-ին Թուրքիայի նախագահը հայտարարեց Սև ծովում բնական գազի խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ակնկալում է մինչև 2023 թվականը գազի արդյունահանում իրականացնել Սև ծովում։ Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ Սաքարիա հանքավայրի Դանուբ-1 հատվածում գազի ապացուցված պաշարների ծավալը կազմել է 405 միլիարդ խորանարդ մետր։