|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Որևէ պայմանավորվածություն, որը հնարավորություն կտա այլ երկրի տարածքից ՀՀ տարածքով իրականացնել բեռների փոխադրում այլ կերպ, քան ստորև ներկայացվելիք Ընդհանուր կանոնների անտեսմամբ, ուղիղ կհիմնավորի այն, որ նմանօրինակ թույլտվություն տվող իշխանությունը հրաժարվել է սեփական ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ իր իրավազորությունից, ինչը քրեական օրենսգրքով նախատեսված դավաճանություն է: Այս մասին գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Ուրեմն ուշադիր.
Եվրասիական տնտեսական միությունում իրականացվում է միասնական մաքսային կարգավորում, որը ներառում է Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս դրանց գտնվելու եւ օգտագործման կարգի ու պայմանների, դրանց մաքսային հայտարարագրման ու բացթողման հետ կապված մաքսային գործառույթների, հարաբերությունների կանոնակարգումը:
Կարճ ասած, Ադրբեջանը ՀՀ տարածքով ապրանքների փոխադրումը պետք է իրականացնի Մաքսային Միության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով ու պայմաններով և որևէ պատճառաբանությամբ այլ եղանակով բեռների փոխադրում թույլատրողը քրեական օրենսգրքով դավաճան է, իսկ ազգությամբ` թուրք», -գրել է նա: