Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական–ժողովրդական կուսակցությունը (CHP) երկրի իշխանություններին կոչ է արել հնարավորինս արագ ակտիվացնել Ս-400 զենիթահրթիռային համակարգերը, որի ձեռք բերման պատճառով Վաշինգտոնը նախօրեին պատժամիջոցներ է կիրառել Անկարայի նկատմամբ:
«ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառ դարձած Ս-400-ի ձեռք բերումը Թուրքիայի ինքնիշխան որոշումն է, և այդ պատճառով մենք չենք ընդունում այդ որոշումը (ԱՄՆ-ի որոշումը - խմբ.): Հիմա պետք է հնարավորինս արագ գործարկել այս համակարգերը, որոնց վրա ծախսվել է 2.5 միլիարդ դոլար»,- երեքշաբթի Twitter-ի իր էջում գրել է CHP-ի պատգամավոր Ունալ Չևիքյոզը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի պատժամիջոցները և խոստացել պատասխան քայլեր ձեռնարկել: Արտաքին գործերի նախարարությունը նաև շեշտել է, որ Անկարան «չի խուսափի միջոցներ ձեռնարկելուց, որոնք անհրաժեշտ է համարում իր ազգային անվտանգության ապահովման համար»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել էր, որ Վաշինգտոնի մտադրությունը`պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ ռուսական Ս-400-ների ձեռք բերման պատճառով, ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերոջ նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է: