|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երկու առանձին դեպքի՝ ռումբի պայթյունի եւ հրաձգության հետեւանքով զոհվել է առնվազն երեք մարդ, հաղորդում է Associated Press-ը:
Պայթյունի հետեւանքով, որի պատճառն էր պայթուցիկով լցված մեքենան, Աֆղանստանի մայրաքաղաքի հյուսիսում զոհվել է երկու մարդ, եւս երկուսը վիրավորվել են, հայտնում է Քաբուլի ոստիկանապետի մամուլի քարտուղար Ֆերդոս Ֆարամարզը:
Նա նաեւ հաղորդել է, որ Քաբուլի արեւելքում հրաձգության հետեւանքով սպանվել է Աֆղանստանի կառավարական դատախազը: Դեպքը տեղի է ունեցել, երբ դատախազը մեկնում էր աշխատանքի:
Դեռեւս որեւէ խմբավորում չի հայտարարել հարձակումների համար պատասխանատվության մասին:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել Քաբուլում հրթիռակոծության մասին: