Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ Քաբուլի դիվանագիտական թաղամասում` Գերագույն դատարանի եւ ԱՄՆ դեսպանատան մոտ, ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել: Տեղի ոստիկանության տվյալներով` ականապատված ավտոմեքենան մխրճվել է Գերագույն դատարանի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի մեջ: Զոհվել է 14 մարդ, 38-ը վիրավոր են. տեղեկացնում է Интерфакс-ը: