կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-11 15:11
Քաղաքական

Հայրենիքի փրկության շարժումը՝ միակ ելք. Այգեշատ համայնքի հայտարարությունը

Հայրենիքի փրկության շարժումը՝ միակ ելք. Այգեշատ համայնքի հայտարարությունը

ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ (Արմավիր) համայնքի համայնքապետը, համայնքապետարանն ու ավագանու անդամները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունը համարում ճգնաժամից դուրս գալու միակ ելքը:

Yerkir.am-ը ստորև ներկայացնում է գյուղապետարանի տարածած հայտարարությունը.

«Ելնելով երկրում ստեղծված իրավիճակից՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված խայտառակ կապիտուլյացիայի ակտի արդյունքում կորցնելով Հայրենիքի զգալի մասը, տալով հազարավոր զոհեր, գերիներ, անհայտ կորածներ, Արմավիրի մարզի Այգեշատի (Արմավիր) համայնքապետարանը, համայնքի ավագանին, համայնքի ղեկավարը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ՀՀ վարչապետի պաշտոնից և առաջարկում անհապաղ իրականացնել հետևյալ գործառույթները.

  1. Դադարեցնե՛լ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ ստորագրած հայտարարության գործողությունը, մինչև չվերադարձվեն ռազմագերիները, զոհված հայորդիների դիերը և չհստակեցվի անհետ կորածների ճակատագիրը:
  2. Արգելե՛լ բոլոր պետական պաշտոնյաների և իրենց ընտանիքի անդամների ելքը Հայաստանի Հանրապետությունից:
  3. Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունը համարել ճգնաժամից դուրս գալու միակ ելքը»: