կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-14 21:17
Քաղաքական

«Հայրենիքի փրկության շարժումը» դեկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին Արժանապատվության երթ կանի

«Հայրենիքի փրկության շարժումը» դեկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին Արժանապատվության երթ կանի

«Հայրենիքի փրկության շարժումը» տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին, Երևանի Սասունցի Դավթի հրապարակից («Սասունցի Դավիթ» կայարանի մոտ) կմեկնարկի «Արժանապատվության երթը»։

«Մի՛ լռիր։ Ոտքի’ կանգնիր։ Միացի’ր քո ժողովրդին։ Երկրիդ, ընտանիքիդ, արժանապատիվ ապագայիդ տերը հենց դո՛ւ ես։ Միասին մենք կփրկենք մեր Հայրենիքը»,– ասվում է շարժման տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով վերջին օրերին անհնազանդության բազմաթիվ ակցիաներ են տեղի ունեցել։ Փաշինյանի հրաժարականի պահանջին 7 մարզից միացել է 31 համայնք և ավելի քան 205 գյուղ։