|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ադրբեջանը սպառնում է իսպանացի պաշտոնյաներին․ այս մասին տեղեկանում ենք Ջոն Ինյառիտուի և Կարլես Մուլետ Գարսիայի թվիթերյան գրառումներից։
«Ադրբեջանին, կարծես, դուր չի եկել Արցախում տեղի ունեցած ագրեսիայի և ռազմական հանցագործությունների դատապարտումը Կոնգրեսի դիմաց։ Երբ նրանք տեղեկանան Համագործակցության և Արտաքին գործերի հանձնաժողովներում ընդունված առաջարկությունների մասին, անչափ կտխրեն»,-գրում է Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն։
«Ադրբեջանի դեսպանությունից մեզ՝ ինձ և պատգամավոր Ջոն Ինյառիտուին, փորձում են լռեցնել , քանի որ մենք խորհրդարանում ներկայացրել ենք նրանց ագրեսիան և ջարդերը հայ ժողովրդի դեմ։ Մեզ չեն կարող ո´չ վախեցնել, ո´չ լռեցնել, մշտապես լինելու ենք հայ ժողովրդի կողքին»-գրում է Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետ Գարսիան և հրապարակում ադրբեջանցի խորհրդարանականներից ստացված նամակը։